38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
16.03.2012 | 00:00

...թե Հովիկ Աբրահամյանի կրկին «վեր բարձրացումը»` ՀՀԿ նախագահի տեղակալի կարգավիճակ, ՀՀԿ-ում առանձնապես մեծ ոգևորությամբ չեն ընդունել: Չնայած այնտեղ հասկանում են, որ իրենց կուսակցությունում մշտապես գործել է հակակշիռների մեխանիզմը. ոչ մեկը չպետք է լինի շատ ուժեղ, մեկին մյուսով պետք է չեզոքացնել, և առանձնապես հեռուն գնացող վտանգներ Արգամիչի նոր կարգավիճակում չկան: Այլ բան է, որ նրան նշանակած լինեին իր երազանքի պաշտոններից մեկում` ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պոստում: Ընդ որում, պնդում կա, որ շարքային տեղակալի պոստն էլ նրան տրվել է որպես «ուտիշիտելնի պրիզ»` եղբայր Ջոնիկի չառաջադրման դիմաց:

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ